Այսօր: Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019թ.
Բյուրականի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Բյուրական ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրական համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, (0232)94600, byurakan.com.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2018 թվականի N 22

ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՈՂՈՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2011 թվականի  դեկտեմբերի  29-ի  «Հողերի  օգտագործման  ժամանակավոր  սխեմաներ  կազմելու  կարգը  հաստատելու  մասին»  թիվ  1918  որոշմամբ  հաստատված  կարգով,  հիմք  ընդունելով  ՀՀ  վարչապետի  2001 թվականի  օգոստոսի  13-ի  թիվ  599  որոշմամբ  ստեղծված  «Հողերի  օգտագործման  ժամանակավոր  սխեմաների  համաձայնեցման  միջգերատեսչական  հանձնաժողովի»  19.07.2018թ.  թիվ  128  դրական  եզրակացությունը՝  համայնքի  ավագանին  ո ր ո շ ու մ   է.

1.     Բյուրական  համայնքի  վարչական  տարածքի  հողերի  օգտագործման  ժամանակավոր  սխեմայում   պետական  սեփականություն  բնակավայրերի  հողեր  նպատակային  նշանակության  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության  0.39937 հա  (կադաստրային  ծածկագիր՝  0235-0002-ից)  փոխադրել  անտառային  հողեր  նպատակային  նշանակության,  պետական  սեփականություն  բնակավայրերի  հողեր  նպատակային  նշանակության  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության        0.08618 հա  (կադաստրային  ծածկագիր՝  0235-0002-ից)  փոխադրել  էներգետիկայի,  տրանսպորտի,  կապի  և  կոմունալ  ենթակառուցվածքների  օբյեկտների  հողեր  նպատակային  նշանակության  տրանսպորտի  հողեր  գործառնական  նշանակության  և  անտառային  նշանակության  0.48547 հա  (կադաստրային  ծածկագիր՝  0235-0001-ից)  հողեր  փոխադրել  բնակավայրերի  հողեր  նպատակային  նշանակության  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության՝  կադաստրային  քարտեզի  ուղղում  կատարելու  և  պետական  գրանցման  ներկայացնելու  նպատակով:

2.    Որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  տասներորդ  օրը:

 


Կողմ -6

ԳԵՒՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՄԱՅԱԿՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՌԱԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՐԶԱՆԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner