Այսօր: Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018թ.
Բյուրականի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.08.20 Սիրելի հայրենակիցներ
ՈՒՐԱԽ ԵՆՔ ՈՂՋՈՒՆԵԼ ՁԵԶ ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ-ԷՋՈՒՄ... ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՂԵԿԱՆԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՐՑԵՐԻՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏՐՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՆ... ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՁԵՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՇՎԻ ԿԱՌՆՎԵՆ ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ... ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՄԵՐ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿԱՅՔԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ...   ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝                                           ... Մանրամասն
08.03.18 Շնորհավոր Մարտի 8

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ,Բյուրականի Օջախ ռեստորանային համալիրում տիրում էր ուրախ տրամադրություն:Հրավիրված էին Բ.մ.դ-ի,մանկապարտեզի, Բ. համայնքապետարանի և բուժ. ամբուլատորիայի բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Շնորհակալություն ենք հայտնում համայնքի ղեկավար'Զ.Բաբայանին գեղեցիկ և հաճելի անակնկալի համար:

01.09.17 Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի և դպրության օրը

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Բյուրական համայնքի անունից սրտանց շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Հատկապես ջերմորեն շնորհավորում ենք դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: 

05.07.17 Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է
1991-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամաբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը: Երկրի Մայր օրենքն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի  Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:   «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում ... Մանրամասն
01.06.17 Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:Բյուրական համայնքի անունից սրտանց շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին ,մաղթելով նրանց անհոգ մանկություն:

20.05.17 Հ.Թումանյանի կիսանդրու հանդիսավոր բացումը Բյուրականի միջն. դպրոցում

Այսօր` Բյուրական համայնքում տիրում էր տոնական ուրախ տրամադրություն: Համայնքապետ`պարոն Զ. Բաբայանի հովանավորչությամբ և Ալիսա Գևորգյանի երկարատև ջանքերի շնորհիվ , իր անգերազանցելի աշխատանքը`Հ.Թումանյանի կիսանդրին նվիրաբերեց Հ.Թումանյանի անունը կրող իր հարազատ դպրոցին:Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Ա.Գևորգյանին իր նվիրական աշխատանքի համար ցանկանալով նորանոր հաջողություններ:

09.05.17 Մայիսի 9-ը`Հաղթանակի օր
 Ուղիղ 25 տարի առաջ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրն ազատագրվեց Շուշին, ինչպես համարում են շատերը ղարաբաղյան պատերազմի «Ստալինգրադը», որը բեկումնային եղավ պատերազմի ընթացքի համար, ճանապարհ բացեց դեպի հայերի հաղթանակները: Փոքր քաղաքը, անառիկ ամրոցը, շրջապատված խորը կիրճերով, հայերի մեջ համոզվածություն ներշնչեց Արցախն ադրբեջանական լծից ազատագրելու հնարավորությունը : Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել ... Մանրամասն
01.05.17 Մայիսի 1-ն աշխատավորների միջազգային օրն է
Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների միջազգային օրը: Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886թ., երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ:  1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Այժմ այս տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Նախկինում, սակայն, Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր էր. շքերթ էր լինում, մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում : Այսօր այդ ամենը վերացել է: 1991թ. ից վեր Հայաստանում մայիսի 1-ին հիմնականում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է տոնակատարություն կամ փոքրիկ երթ կազմակերպում Երևանում` ծաղկեպսակ դնելով Միասնիկյանի արձանի ... Մանրամասն
16.04.17 Սուրբ Զատիկի խորհուրդը
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 16-ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած ... Մանրամասն
06.04.17 Միջոցառում` ԵՍ ԸՆԿԱ, ՈՐ ԴՈՒ ԱՊՐԵՍ խորագրով

Այսօր` Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված այն քաջ տղաների հիշատակին,ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ  չխնայեցին անգամ իրենց կյանքը :ԵՎ այսօր ճիշտ է թախիծով ենք հիշում  մեր տղաներին ,սակայն հպարտ ենք որ ունեցել ենք նման հերոսներ:

1 2 3 4


Բոլորը
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, 0213 գ. Բյուրական, 1փող. շ68

(0232)94600

byurakan.com.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner